Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Նարնջի կեղևով մուրաբա

Նարնջի կեղևով մուրաբա

Որպեսզի մուրաբան սիրուն տես ունենա, սիրուն էլ պետք է այդ ցիտրուսն ուտել, այսինքն, չկեղևել, ինչպես անում ենք մանդարինի դեպքում, այլ դանակով շերտերի բաժանել կամ էլ քառահատել:

Բաղադրությունը.

  • 5-7 նարնջի կեղև,
  • 500 գ շաքարավազ,
  • 500 մլ ջուր,
  • 1 կիտրոն:

 

Շերտերից կարելի է պարույրներ փաթաթել, իսկ կտորներից` խորանարդներ կտրատել: Պարույրները կարելի է ասեղ թելով ուլունքի պես շարել, որ չքանդվեն:

Եթե նարինջը հաստ կեղև ունի, ապա պետք է նախապես կեղևները շոգեխաշել. դրա համար թրջել մեկ օր առաջ, հետո հեռացնել կեղևի սպիտակ մասը:

 

Դրանից հետո կրկին թրջել 3 օրով: Ընդ որում, ամեն օր ջուրը պետք է 5-6 անգամ փոխել: Ջուրը պետք է լինի սովորական, սառը: Եթե այս միջոցառումը 3 օրից պակաս արվի, ապա մուրաբան դառնահամ կստացվի:

3 օրից հետո կեղևի վրա ջուր լցնել ու եռալուց 15 րոպե հետո եփել թույլ կրակի վրա: Ապա ջուրը թափել ու կրկին սառը ջուր լցնել վրան ու կրկին եռացնել:

Այդպես կրկնել 3 անգամ, այսինքն` կեղևը եռացնել 3 անգամ` 15 րոպե, յուրաքանչյուր անգամ ` նոր ջրում:

Հիմա պետք է շաքարահյութը պատրաստել. վերցնել 500 մլ ջուր, ավելացնել 500 գ շաքարավազ: Եռացնել այնքան, մինչև շաքարավազը հալչի:

Պատրաստի շաքարահյութի մեջ լցնել խաշած կեղևները ու եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե: Դրանից հետո կրակն անջատել ու թողնել, որ հովանա:

Ապա 1 կիտրոնի հյութ ճզմել ու կրկին եփել 30 րոպե: 2-րդ եփից հետո շաքարահյութը հովանալուց հետո կեղևները հանել, հեռացնել թելը:

Եթե մտադիր եք մուրաբան պահել սառնարանում, ապա պետք է կեղևը դասավորել բանկայի մեջ ու վրան շաքարահյութ լցնել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ